|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայում պետական TRT հեռուստաալիքի երգչուհին սպանվել է ամուսնության առաջարկը մերժելու պատճառով:
Ըստ T24-ի՝ երգչուհի Հաթիջե Քաչմազը մերժել է Օրհան Մ.-ի` ամուսնության առաջարկը, սակայն վերջինս ցանկացել է փախցնել երգչուհուն և, հանդիպելով նրա դիմադրությանը, մազերից քարշ է տվել դեպի այգի, որտեղ 15 տեղից դանակահարել է նրան:
Երգչուհուն շտապ տեղափոխել են հիմվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Հանցագործը ձերբակալվել է: Հայտնի է դարձել, որ նա նախկինում դատապարտված է եղել հորն ու եղբորը դանակահարելու համար: