կարևոր
274 դիտում, 2 ժամ առաջ - 2024-09-22 13:00
Հասարակություն

Հայաստանում ընդդիմության պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան

Հայաստանում ընդդիմության պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան

Հայաստանում հակահամակարգային, բայց, ապառաժների խորքից լսվող պատմության դղրդոցների ձայնը ընկալող ու գիտակցող ընդդիմության պահանջը հրատապ է դարձել։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ամբողջ աշխարհում սկսվել է «Ոչ նախկին, ոչ ներկա» շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում, Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն, իր Ռեֆորմների կուսակցությամբ եւ, մեծ քայլերով անսպասելի հաջողության է հասնում։ Համակարգային կուսակցությունները' Լեյբերիստները եւ Թորինը, գլորվում են անդունդ։

Գերմանիայում եչ նախկիները, ոչ ներկաները Այլընտրանք Գերմանիայի Համար կուսակցությունն է, որը պայքարում է Գերմանիայի սուվերենության աստիճանը բարձրացնելու եւ ազգային քաղաքականություն վարելու համար։

Ֆրանսիայում նույնպես ավանդական կուսակցությունները վարկաբեկվում են ու նոր այլընտրանքի պահանջն օդում թեւածում է, որին հավակնում է Լը Պենի կուսակցությունը։

Ցուցակը կարելի է շարունակել։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ աշխարհը փոփոխությունների անհրաժեշտության առջեւ է կանգնել, ինչ-որ լուրջ գործընթացներ են գնում, նոր աշխարհ է սկսում ծնվել, ինչպես 18-19-րդ դարերում Եվրոպայում։

Գանք մեր սարերը։ Նույն Հայաստանում է կատարվում, գործող իշխանությունը, որը ժամանակին Ուկրաինայում ու Վրաստանում կատարված մայդանների արդյունքում ձեւավորված իշխանությունների ուշացած կլոնն է, գաղափարապես տապալված է, իսկ նրա այսօրվա համակարգային ընդդիմությունը մինչ այդ էր տապալված ու սպառված։

Հայաստանում հակահամակարգային, բայց, ապառաժների խորքից լսվող պատմության դղրդոցների ձայնը ընկալող ու գիտակցող ընդդիմության պահանջը հրատապ է դարձել»,- գրել է նա։