Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Եռաբլուրում Փաշինյանին Շուշիի պատկանելության մասին հարց ուղղած՝ Yerkir.am-ի լրագրողին պետական պահպանության ծառայության աշխատակիցները արագորեն հեռացրել են Փաշինյանի մոտից, արգելել մոտենալ նրան եւ ստանալ հարցի պատասխանը։ Լրագրողին թույլ չեն տվել նաև մոտենալ և հարցեր ուղղել Փաշինյանին ուղեկցող պետական այլ պաշտոնյաների։
Հիշեցնենք, որ մեր լրագրողի հարցին՝ դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է, Փաշինյանը, իրեն կորցրած, պատասխանել է. «Մի րոպե, մի րոպե, թղթի վրա գրեք մեջբերումը, իմ մեջբերումը կբերեք Դուք անձամբ՝ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ, և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լիանա Սարգսյան