կարևոր
3067 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-03 22:14
Քաղաքական

Արցախի օրակարգը վերահաստատող միակ նախաձեռնությունը. դիտարկում` Արցախի անկախության օրվա ձեռնարկի մասին

Արցախի օրակարգը վերահաստատող միակ նախաձեռնությունը. դիտարկում` Արցախի անկախության օրվա ձեռնարկի մասին

Հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Վաչե Բրուտյանը անդրադարձել է Արցախի անկախության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով ձեռնարկին, նշելով.

«Երէկ, 2 Սեպտեմբեր 2024ին, Երեւանի Հարսնաքար համալիրի սրահին մէջ նշուեցաւ Արցախի Հանրապետութեան հռչակման տարեդարձը՝ կազմակերութեամբ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինին։

Այդ օրուան ՄԻԱԿ նախաձեռնութիւնն էր իր տեսակին մէջ, որ Հայաստանի քաղաքական դաշտին մէջ հաստատեց-վերահաստատեց Արցախի օրակարգը։

Իշխանութիւնը բռնագրաւած խմբակը շշուկ մը իսկ չհանեց այս կարեւոր օրուան մասին։

Այս հանդիսութեամբ (ներկաներու պատկառելի թիւ, քաղաքական դէմքեր, արուեստի գործիչներ, հոգեւոր դէմքեր, Արցախի ստեղծագործական-արուեստի խումբեր) փոխանցուեցան երկու կարեւոր պատգամներ.-

1.- Արցախի հարցը փակուած չէ (ի հեճուկս ատրպէճանաթրքական ու քպ-ական clan-ի ճիգերուն)։

2.- Արցախցիներու՝ իրենց հայրենիք-բնօրրան վերադարձը օրակարգի վրայ է»։