կարևոր
1261 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 17:36
Հասարակություն

Քաղաքական սադրանք. Հայաստանի իշխանությունները փորձում են Ռուսաստանին ընդհարել Ադրբեջանի հետ

Քաղաքական սադրանք. Հայաստանի իշխանությունները փորձում են Ռուսաստանին ընդհարել Ադրբեջանի հետ
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին տեղեկատվական հարձակումներին որոշել են միանալ Հայաստանի իշխանությունները, ընդ որում` դա անում են սինխրոն, ինչպես դա եղել է 2022-2023-աններին։  Փետրվարի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց: Դրանցից մեկը վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի միջնորդության վերաբերմունքին․«Մենք անցյալում վատ փորձ ունենք։ Ի վերջո, կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան: Օրինակ, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիների հարցում Ռուսստանի դիրքորոշումը... նրանց միջնորդության արդյունքները մենք զգացել ենք մեր, մեր երեխաների վրա։ Նրանք (Ռուսաստանը) պետք է հսկայական ջանքեր գործադրեն Հայաստանի ժողովրդին իրենց անկեղծութան մեջ համոզելու համար։ Որովհետեւ 100 տարին մեկ նրանք գալիս են Հայաստանի Հանրապետությունը փրկելու կարգախոսով, իսկ հետո մեծ շահի համար մանրադրամ են դարձնում մեր երեխաներին։ Եվ հետո նորից գալիս են բարի դեմքով եւ ասում. «մենք եկել ենք ձեզ փրկելու»: Կներեք, դա ինձ համար անընդունելի է»։

Նշենք՝ Սիմոնյանը նույնպես որոշել է հարձակում կազմակերպել Ռուսաստանի վրա` օգտագործելով պատմական դիսկուրսը։ Եվ եթե Հայաստանի խորհրդարանի խոսնակը մեղադրում է Ռուսաստանին Հայաստանի ազգային տարածքը կրճատելու մեջ, ապա Ալիեւը հունվարի 28-ին մեղադրում էր Ռուսաստանին 19-րդ դարից ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարելու եւ հայերին օգնելու մեջ (Տես` https://eadaily.com/ru/news/2025/02/01/pochemu-aliev-obvinil-carskuyu-rossiyu-v-pereselenii-armyan-v-azerbaydzhan-mnenie)։ Այսինքն, եթե ուշադիր նայենք նրանց հայտարարոթյուններին, ապա ըստ էության դրանք նույնական կլինեն. պաշտոնական Բաքվի եւ պաշտոնական Երեւանի համար մեղավոր է առաջին հերթին Ռուսաստանը։

Աղմկահարույց էր նաեւ Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: «Առաջինը, ով Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, Պուտինն էր, եւ մենք դրա մասին խոսեցինք»: Սիմոնյանի հարձակումները կարելի է հերքել` նախ ուշադրություն դարձնելով, թե փետրվարի 10-ին «Արմենպրես» - ում հրապարակված հոդվածում ինչ է գրել ՀՀ վարչապետը: Այդ հոդվածում դա գրել է․ https://armenpress.am/hy/article/1211572

«Ես բազմիցս հայտարարել եմ եւ այժմ հարկ եմ համարում պարզաբանել՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսինքն` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքի շրջանակներում, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքի շրջանակներում։ Այս թեզն արդեն իրավական ուժ է ձեռք բերել երկու պետություններում, քանի որ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանագծման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» հիմնադրույթում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա-Աթայի Հռչակագիրն ամրագրված է որպես երկու երկրների միջեւ սահմանագծման գործընթացի հիմնարար սկզբունք: Այդ թվում` հաշվի առնելով այս փաստը, Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն անգամ իր առջեւ խնդիր չի դնում ռազմական ճանապարհով վերադարձնել ավելի քան 200 քառ. կմ տարածքներ, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի 29743 քառ. կմ-ի անբաժանելի մասը եւ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ, քանի որ վերը նշված դրույթը սկզբունքային առումով արդեն լուծել է այդ հարցը, եւ առկա է դելիմիտացիայի գործընթացում գործնական առումով այն լուծելու իրական եւ օբյեկտիվ հնարավորություն»:

Մենք հատուկ բերել ենք այս մեծ մեջբերումը, որպեսզի տեսնենք պաշտոնական Երեւանի մեղադրանքների եւ փաշինյանականների իրական գործերի աղաղակող անհամապատասխանությունը։ Տեսանելի է՝  ՀՀ վարչապետն ինքն է խոստովանել, որ ինքն ու իր կուսակցությունը միացման (Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի վերամիավորման) կողմնակից չեն, քանի որ Ադրբեջանի ճանաչումը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում ենթադրում է պաշտոնական Բաքվի ինքնիշխանության ճանաչում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Իսկ այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ պաշտոնական Երեւանի հավակնությունները ռուս խաղաղապահների նկատմամբ։ Իսկ դա պետք է հասկանալ այնպես, որ Ռուսաստանը 2022-2023-աններին Բաքվի եւ Երեւանի գործողությունների շնորհիվ կարող էր երկրորդ ճակատ ստանալ Անդրկովկասում։ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելու պատճառով Ռուսաստանը հայտնվել է ցուգցվանգում։ Այժմ փաշինյանականները մեղադրում են ռուս խաղաղապահներին այն բանում, որ ղարաբաղյան փաշինյանական ակտիվիստներ Արթուր Օսիպյանի եւ Տիգրան Պետրոսյանի հարձակումների եւ պաշտոնական Բաքվի կողմից կազմակերպված շրջափակման պայմաններում ռուս խաղաղապահները 2023 թ-ի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական զինված ուժերի հետ մարտական բախումների մեջ չեն մտել, իսկ ռուսական բանակն Ադրբեջանի նկատմամբ չի գործել այնպես, ինչպես 2008 թ-ի օգոստոսին Վրաստանի նկատմամբ։

Խաղաղապահների հասցեին նման մեղադրանքների առկայության մեջ արդեն իսկ կա քաղաքական սադրանք։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին ճանաչեց Բաքվի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների եւ ադրբեջանական զինված ուժերի ցանկացած բախում աշխարհի երկրների բացարձակ մեծամասնության կողմից կդիտվեր որպես Ռուսաստանի ռազմական ագրեսիա Ադրբեջանի դեմ։ Զարգացման նման սցենարի դեպքում անպայման տեղի կունենար ՆԱՏՕ-ի Թուրքիայի ռազմական միջամտությունը, իսկ արաբական եւ մահմեդական երկրները, որոնք մինչ այդ չեզոքություն էին պահպանում, կհայտնվեին Ռուսաստանի թշնամիների կողքին։ Եվ եթե նույնիսկ Ղարաբաղում ռուս խաղաղապահների բացակայության պայմաններում Ադրբեջանը, օգտվելով Ակտաուի մերձակայքում ինքնաթիռի կործանումից, տեղեկատվական հակառուսական արշավ ծավալեց ղարաբաղյան եւ պատմական դրդապատճառներով, ապա ի՞նչ կլիներ 2023 թ-ի սեպտեմբերին Ռուսաստանի ռազմական միջամտության դեպքում, դժվար չէ պատկերացնել։

Ինչ վերաբերում է գործն այնպես ներկայացնելու փորձերին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մի կապ չի ունեցել Հայաստանի հետ՝ ապա դրանք տարօրինակ են թվում արդեն գոնե այն պատճառով, որ 1988ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը հավանություն տվեց «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդության մասին» որոշմանը։ Իսկ 1989ի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը եւ ԼՂԻՄ մարզային խորհուրդը հավանույփուն տվեցին «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշմանը: Ըստ այդմ՝ բազմամյա բանակցային ողջ գործընթացը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում, որից հետո այն կարող էր դառնալ Հայաստանի մարզ: Այդ կապակցությամբ վատ չէր հիշեցնել Ադրբեջանի նախագահի 2016ի հոկտեմբերի 7-ի հայտարարությենը:

«Մեզ վրա ճնշում է գործադրվում փակ դռների հետեւում` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ համաձայնություն պարտադրելու նպատակով։ Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ։ Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնի»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահին, ապա  Պուտինը 2020 թ-ի նոյեմբերի 17-ին, պատասխանելով հարցերին, հայտարարել է:

«...Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ։ Մենք պայմանավորվել ենք՝ պահպանում ենք ստատուս քվոն, այսօրվա դրությամբ առկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, դա պետք է որոշվի ապագաում, թե ապագա ղեկավարները, Այս գործընթացի ապագա մասնակիցները։ Բայց, իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն նորմալ կյանքի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերականգնման համար, կենցաղային մակարդակով մարդկանց միջեւ, հատկապես հակամարտության գոտում, ապա դա պայմաններ կստեղծի նաեւ Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար»։

Այսինքն` Սիմոնյանն իր սովորության համաձայն ստել է։ Ռուսաստանը փորձում էր հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը ավելի ուշ ժամկետովսկայն Նիկոլ Փաշինյանը 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում վերջնական որոշում կայացրեց, որպեսզի Ադրբեջանի հետ միասին դուրս մղի եւ հայ բնակչությանը, եւ ռուս խաղաղապահներին` խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի համար Անդրկովկասում։

Հիմա այն անցյալ է դարձել։ Սակայն Ղարաբաղի նկատմամբ կիրառվող մեթոդները Նիկոլ Փաշինյանը կիրառում է անմիջապես Հայաստանի սահմանների նկատմամբ։ Նշենք՝ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի նկատմամբ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի գտնվելու պատճառով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բացահայտ գրել է, որ իր կառավարությունը չի պատրաստվում զինված ուժերն օգտագործել Ադրբեջանի զինված ուժերից տարածքն ազատելու համար: Այսինքն` տարածքներ հանձնող եւ Բաքվի ու Անկարայի հետ հաշտություն քարոզող փաշինյանականները Ռուսաստանից պահանջում են պայքարել Հայաստանի Հանրապետության տարածքի համար։ Դրանով նրանք հրահրում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի բախումը, որի կողմում կլինեն Թուրքիան, Արեւմուտքը եւ մահմեդական երկրները։Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէ: Նույն օրը Ալեն Սիմոնյանը հասցրեց հայտարարել շատ ավելի բարձր թեմայի` անկախության մասին:

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկաում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության ապագան, ինչպես նաեւ Ադրբեջանի ինքնիշխնությունն ու նրա ապագան շատ փոխկապակցված են, եւ դա մեր ձեռքերում է։ Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք մեկընդմիշտ լուծելու այս հարցը եւ ապահովելու մեր սերունդների խաղաղ գոյակցությունը»։

Սա ոչ այլ ինչ է, քան հին քաղաքական նախագծի քողարկված քարոզչություն, ըստ որի` Անդրկովկասի երկրները պետք է ապրեն բարիդրացիության մեջ եւ Թուրքիայի հովանու ներքո, որպեսզի նրա հետ առճակատման մեջ գտնվեն Ռուսաստանի հետ։ Հայաստանի համար նման սցենարը նշանակում է կապիտուլյացիա Անկարայի եւ Բաքվի առջեւ, ինչն էլ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի օրոք։

Ցուցադրական է Ալեն Սիմոնյանի եւս մեկ ռեպլիկը: «Սկզբում խոսքը բեռնափոխադրումների մասին է։ Եթե որոշ ժամանակ անցնի, բնականաբար, նրանք կգնան, եւ մենք նույնպես: Այսպես թե այնպես, դա տեղի կունենա: Կողք կողքի ապրող երկու ժողովուրդները չեն կարող հավերժ թշնամի մնալ։ Նրանք ստիպված կլինեն առեւտուր անել եւ երաժշտություն փոխանակել»:

Այս արտահայտության մեջ փաշինյանականների գլխավոր առանձնահատկությունն է։ Մեղադրելով Ռուսաստանին հայերի ժամանակակից եւ պտմական դժբախտությունների համար` նրանք ոչ միայն կապիտուլյացիայի են ենթարկում թուրք-ադրբեջանական տանդեմին` հանձնելով այն ամենը, ինչ կարելի է, այլեւ քարոզում են հաշտություն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Ասել է թե` հայ թուրքաֆիլ կապիտուլյանտները փորձում են Ռուսաստանին ներքաշել Ադրբեջանի հետ բախման մեջ, իսկ իրենք այդ ընթացքում քծնում են Թուրքիային։

Ի դեպ, երբեմն զարմանում ես` նայելով, թե ինչպես են փաշինյանականները համակարգված քաղաքականություն վարում Բաքվի հետ։ Գրեթե մեկ տարի առաջ՝ 2024 թ-ի փետրվարի 21-ին, Vesti.az Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է. «Բայց Նիկոլ Փաշինյանն արգելակում է ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացումը եւ նախապատրաստում ռուս սահմանապահների արտաքսումը։ Վստահ եմ՝ հենց հայերը կարգավորեն հարաբերությունները մեր եւ Թուրքիայի հետ, ռուս սահմանապահներին ցույց կտան դուռը»։

Մուսաբեկովը իրավացի էր։ Իսկ սիմոնյանը 2025 թ-ի փետրվարի 11-ին, խոսելով կոմունիկացիաների մասին, հայտարարեց: «Միջանցքի մասին խոսակցություններն ընդհանուր առմամբ սկսվեցին այն բանից որ նպատակ կար` ռուսական ԶՈւ-ն տեղակայել այդ միջանցքում, որպեսզի նրանք վերահսկեն այն»։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ  փաշինյանականներն ու ադրբեջանցի պատգամավորն այդքան միակարծիք են Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հարցում։Մենք ունենք ենթադրություն։ Հենց փետրվարի 11-ին, րեբ սիմոնյանը տեղեկատվական հարձակում գործեց Ռուսաստանի վրա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի դեսպանին: Իսկ դա տեղի ունեցավ Լոնդոնի եւ Բաքվի միջեւ տնտեսական եւ էներգետիկ համագործակցության ուժեղացման ֆոնին (Տես` https://eadaily.com/ru/news/2025/02/10/azerbaydzhan-podygryvaet-velikobritanii-i-ukraine)։ Եզրակացություններ արեք ինքներդ:

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի