Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թվում է, թե իշխանական թևը փորձում է մեղմել Ռուսաստանի դեմ նախորդ շաբաթների ընթացքում իրենց իսկ բարձրացրած ալիքը։
ՀՀ-ն ընդդեմ որևէ մի երկրի՝ առավել ևս Ռուսաստանի ոչինչ չի անում։ Մինչև այս պահը համարվում ենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ, միևնույն տնտեսական բլոկում գտնվող երկրներ ենք։ Այն գնահատականը, որ մեր ինչ-որ քայլ ուղղված է ՌԴ-ի դեմ, սադրանքներ են եւ իրականության հետ որևէ կապ չունեն: Մենք աշխատում ենք ի նպաստ Հայաստանի, և եթե նման աշխատանքը որևէ տեղ կարող է ընկալվել ինչ-որ մեկի դեմ, ես սա քաղաքական իրավիճակի ոչ պատշաճ գնահատում եմ համարում, շատ սխալ մեկնաբանություն եմ համարում: Նման բան չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը։
Նա անդրադարձել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը, թե Մեծ Բրիտանիան կաջակցի Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում և նշել, որ ցանկացած հայտարարություն, որը միտված է Հայաստանի անվտանգության և անվտանգության երաշխիքների բարձրացմանը, իհարկե, գոտեպնդում է և կապ չունի, թե դա որ երկիրն է:
ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին խոսելով՝ իշխանական պատգամավորն հավելել է, որ լուրջ գործողություններ են իրականացնում Հայաստանի անվտանգության երաշխիքների բարձրացման, ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով: «Ես կուզենամ, որ հարցին նայենք այդ կոնտեքստում: Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է և կարող է ոչ միայն տնտեսական համագործակցության շրջանակում այլ շուկաներ փնտրել, այլ գործընկերների հետ համագործակցել, այլ նաև ռազմական: Փաստը ցույց է տվել, որ մենք եղել ենք ռազմական դաշինքի անդամ, որը չի գործել այն արդյունավետությամբ, որը մենք ակնկալելե ենք: Իհարկե, մենք պետք է բոլոր հնարավորությունները օգհտագործենք Հայաստանի անվտանգության հետ կապված»։
Մանրամասն՝ տեսանյութում