|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրանա-իսրայելական հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին երաշխիքներ են պետք, որ Իսրայելն այլևս արկածախնդրության չի դիմի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության և հանգստության, բայց ներկայիս պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքները, որ սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրություններն ընդմիշտ կդադարեն»,- գրել է Փեզեշքիանը X սոցցանցի իր էջում։
Հակառակ դեպքում, նրա խոսքով, Իրանն ավելի կոշտ պատասխան կտա։