|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Չինաստանը, որն ավելի վաղ հայտարարում էր կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին, կրկին փակում է քաղաքները` համաճարակի երկրորդ ալիքից վախենալով. տեղեկացնում է yerkir.am-ը` 9tv.co.il կայքին հղումով: Մասնավորապես` իշխանությունները ամբողջական կարանտին են հայտարարել Խենան Ցզյա նահանգի շրջաններից մեկում, որտեղ բնակվում է ավելի քան 600 հազար մարդ:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնաբերել են Covid-19-ով վարակված, բայց ախտանշաններ չունեցող մարդկանց: Ապրիլի 1-ից Պեկինն ամեն օր հայտնում է առանց ախտանշանների վարակակիրների հայտնաբերման մասին: Ապրիլի 2-ի դրությամբ` նրանց թիվը 35 էր: Նշվում է, որ նոր դեպքերի մեծ մասը դրսից բերված է: Գրանցվել է 6 մահ:
Չնայած այդ` մյուս երկրների համեմատ ոչ մեծ թվերին` երկրում խուճապային տրամադրություններ են, որ Ուհանի մղձավանջը կարող է կրկնվել: Երկրորդ բռնկումից խուսափելու համար Չինաստանը սահմանափակել է միջազգային չվերթերը և ուժեղացրել սահմանային վերահսկողությունը: