Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ապրիլի 24-ին` այսպես կոչված, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի համար կազմակերպված միջոցառումները ոտքի են հանել հայկական լոբբիին»,- գրում է Tukiyegazetesi-ն:
Ըստ կայքի` լոբբին մտադիր է հարված հասցնել Չանաքքալեի միջոցառումներին:
«Թուրքիան Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը տոնելու համար նախագահի մակարդակով աշխատանքներ էր սկսել: Այդ շրջանակներում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 102 երկրների նախագահների ու կառավարության ղեկավարների հրավիրել էր Չանաքքալե: Նույն հրավերն արվել էր նաև Հայաստանին»,- գրել է կայքն ու մեջբերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, նշելով` «նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը Սարգսյանի խոսքերը ամբողջովին վերադարձնում է իրեն»:
Ըստ կայքի` այժմ հայկական լոբբիստական կազմակերպությունները, վախենալով, որ Թուրքիայում կայանալիք միջոցառմանը բարձր մակարդակով մասնակցություններն ավելի շատ կլինեն, փորձում են տապալել այն: Այդ իսկ պատճառով Անկարան, զգուշանալով, որ հայերը կարող են ճնշել Թուրքիա գալ ցանկացողներին, գաղտնի է պահում միջոցառման մասնակիցների ցուցակը: Ենթադրվում է, որ միջոցառումների մասնակիցների անունները մինչև վերջին պահը չեն հրապարակվի: