կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-11 19:05
Քաղաքական

Այս խելագարը վախենալով, որ չի ընտրվելու, պատերազմ է հայտարարել ժողովրդի դեմ․ Ի․ Սաղաթելյան

Այս օրերին ամենակարեւոր բանը, որ գոյություն ունի, ձեր էներգիան է, ուժը, դուք եք, ձեր աչքերի կրակը եւ հույսը։ Այս ամեն ինչը մեզ նոր պատասխանատվության զգացում է տալիս, բայց գիտե՞ք՝ այդ ամենը ինչից է։ Որովհետեւ ձեզ այստեղ գազելներով չեն բերել։ Ձեր հիմնարկների ղեկավարները ձեզ չեն ստիպել գալ հանրահավաքի։ Դուք գիտակցում եք մեր երկրում ստեղծված իրավիճակը, եկել, զինվորագրվել եք այս շարժմանը, այս պայքարին, որովհետեւ, այո, սա պայքար է եւ շարժում է Հայաստանը փրկելու, եւ մենք միասին, համախմբված, կազմակերպված, միասնական ուժերով հունիսի 20-ին վռնդելու ենք այս չարիքի կառավարությանը եւ կերտենք մեր երազած հայրենիքը,-հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Նա նշեց, որ այսօրվա իշխանության ղեկավարը վախենալով պարտությունից, պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդի դեմ։

«Այս խելագարը մեր ամեն մի հանրահավաքից եւ միջոցառումից հետո նոր ջղաձգումներ է ունենում։ Էս մարդը 3 օր առաջ հաթաթա էր տալիս համայնքի ղեկավարներին, ասում էր կառավարության միջանցքների կոռումպացված չինովնիկներ, անդրադառնում է հոգեւոր դասին, իրավաբաններին, հանրությանը։ Նա պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդի դեմ։ Թաքնվել է ժողովրդի թիկունքում, պատերազմ է հայտարարում ժողովրդի մեջ։ Թույլ չենք տալու նոր մարտի 1 մեր երկրում, նոր արյուն թափվի մեր երկրում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում