կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 14:25
Հասարակություն

Ռուսաստանը դադարում է պասիվ դեր խաղալ հետսովետական տարածությունում. փորձագետը` Կարասինի երևանյան հայտարարության մասին

Ռուսաստանը դադարում է պասիվ դեր խաղալ հետսովետական տարածությունում. փորձագետը` Կարասինի երևանյան  հայտարարության մասին

Փետրվարին Ժնևում կկայանա եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը, որի ժամանակ կքննակվեն Վրաստանի և ՌԴ-ի կառավարությունների միջև առևտրի մաքսային վարչարարության  և մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմները: Փաստաթուղթը ստորագրվել  է 2011-ի նոյեմբերի 9-ին:

Հանդիպմանն ընդառաջ` ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ  Գրիգորի Կարասինը Երևանում ասել է, որ Ռուսաստանը մտադիր է հասնել Հայաստանից ապրանքների համար տարանցիկ միջանցքի բացմանը:

«Կարասին-Աբաշիձե բանակցություններին հետևող փորձագետները նշում են, որ այս անգամ Կարասինի հայտարարության տոնայնությունը տարբերվել է նախորդներից»,- գրում է ekhokavkaza.com-ը : Ռուսական «Քաղաքական տեղեկատվության կենտրոնի» ղեկավար Ալեքսեյ Մուխինն ասում է, որ այդ տպավորությունը խաբուսիկ չէ: Ըստ նրա` այժմ ՌԴ-ն ձգտում է իրականացնել շատ նախագծեր, որոնք նախկինում սառեցվում էին:

Իսկ դրդապատճառն այն է, որ Ռուսաստանը դադարում է պասիվ դեր խաղալ հետսովետական տարածությունում և փորձում է արագացնել որոշ խնդիրների լուծումը: Դա վերաբերում է ոչ միայն Աբխազիային, Հարավային Օսիային, այլև Լուգանսկի, Դոնեցկի հանրապետություններին, Մերձդնեստրին: «Ակտիվացում է  նկատվում բոլոր ուղղություններով»,- ասել է Մուխինը: