կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 20:21
Քաղաքական

Իսրայելը կարող է կարեւոր դեր խաղալ Իտալիայի էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու ջանքերում

Իսրայելը կարող է կարեւոր դեր խաղալ Իտալիայի էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու ջանքերում

Իսրայելը կարող է կարեւոր դեր խաղալ Իտալիայի էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու ջանքերում։ Այս մասին հայտարարել է արդյունաբերության նախարար Ջանկառլո Ջորջետին, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ համագործակցությունը կարող է նպաստել ենթակառուցվածքային նախագծերի, օրինակ՝ Eastmed գազատարի առաջխաղացմանը: «Իսրայելն ապացուցել է, որ կարեւոր գործընկեր է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման գործում, այդ թվում՝ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) հաշվին»,- ասել է Ջորջետին՝ Երուսաղեմում Իսրայելի ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ հիդրոպաշարների նախարար Կարինե Էլհարարի հետ հանդիպումից հետո: «Մոտ ապագայում Իտալիայի դիրքը Միջերկրական ծովում կդառնա կենտրոնական, եւ նա կարող է ռազմավարական դարպաս դառնալ դեպի Եվրոպա գազի եւ էներգիայի այլ աղբյուրների տարանցման համար»,- ասել է Ջորջետին:

Ներկայումս Իտալիան իր գազի ներկրման մոտ 40 տոկոսը Ռուսաստանից է ստանում եւ ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգիայի աղբյուրները: Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը հաստատել են EastMed ստորջրյա գազատարի մասին համաձայնագիրը, որը նախատեսված է Միջերկրական ծովի արեւելյան հատվածից Եվրոպա գազ մատակարարելու համար։

Ակնկալվում է, որ այս երկրներն ընթացիկ տարում որոշում կկայացնեն 6 միլիարդ եվրո արժողությամբ նախագծի կենսունակության մասին, որին դեմ է Թուրքիան, եւ որը ԱՄՆ վարչակազմում նույնպես կասկածներ է առաջացրել:

Իր դիվերսիֆիկացման ջանքերի շրջանակում իտալական կառավարության գլխավորած պատվիրակությունն անցյալ շաբաթ այցելել է Անգոլա եւ Կոնգոյի Հանրապետություն, իսկ իտալական Eni էներգետիկ խումբը համաձայնագիր է ստորագրել Կոնգոյի Հանրապետությունից գազի մատակարարումները տարեկան ավելի քան 4,5 միլիարդ խորանարդ մետրով ավելացնելու մասին: