|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Անցյալ տարվա դեկտեմբերից, այսպես կոչված, տրանզիտը Ադրբեջանով բացվեց։ Կարծեմ՝ առաջին ապրանքը դեկտեմբերին եկավ Ակտաուից՝ սարսափելի փոքր քանակությամբ, չորրորդ կարգի հացահատիկ։
Անցյալ տարի բյուջեն ընդունվեց դեկտեմբերի 4-ին։ Կարծեմ՝ այս տարի էլ նույնը կլինի։ 12 ամսվա տվյալներ կունենանք արդեն։ Հիմա 11 ամսվա կամ 10 ամսվա տվյալները պետք է լինեն։ Հայաստանից Ադրբեջանով տրանզիտով ինչ-որ բան գնացել է դուրս։ Որքա՞ն է կազմում։ Եթե չեմ սխալվում՝ մի քանի տասնյակ հազար, 50 000-ի մասին էր խոսքը, չէ՞, պարոն Պապոյան, եթե չեմ սխալվում։ 40 000։ Այսինքն՝ եթե դա Երևանի ադամանդի գործարանն է, որ մի հատ փոքրիկ ճամպրուկով ադամանդ է արտահանել, 40 000-ից ավելի թանկ կլինի։
Այսինքն՝ եթե այդ ճանապարհն այդքան կարևոր է, այդքան կենսական է, և հայկական բիզնեսների համար դա ուղղակի երկնքից իջած մանանա է, ինչպե՞ս եղավ, որ 11 ամսվա ընթացքում ընդամենը 40 000 դոլարի արտահանում է տեղի ունեցել»,- ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին այս հարցն ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։