|
Փոխարժեքներ
21 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթացավ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրությունից հետո տեղի ունեցած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ռ/կ-ի շենք մուտք գործելու դրվագին:
Այս փուլում դատարանը լսում է վկաներին։ Այսօր հարցաքննվում էր շենքի անվտանգության աշխատակից Սերյոժա Շահբազյանը։ Դատավարության կողմերը պարզեցին, որ վկայի նախաքննական ցուցմունքում և դատարանում արված այսօրվա հայտարարությունների միջև հակասություններ կան։ Հաջորդիվ՝ դատարանը վկայի հակասությունների վերաբերյալ կներկայացնի իր գնահատականը։ Մյուս վկային՝ Ներսես Ներսիսյանին դատարանը կլսի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, առավոտյան՝ ժամը 09։00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Զեյնալյան