Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ազգայնամոլ–ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական կառույցի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, ասել է, որ ինքն անվերապահորեն պաշտպանում է Ադրբեջան զորք մտցնելու մասին օրինագիծը. հայտնում է T24.com.tr կայքը:
«Օգտվելով առիթից` ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ մենք լիովին կաջակցենք Ադրբեջանին, որը 44 օրվա ընթացքում կարողացավ ազատագրել 28 տարի առաջ օկուպացված իր հողերի 70%-ը: Մենք ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ «մաքրվի», որպեսզի զավթիչը՝ Հայաստանը, վտարվի հայրենիքի յուրաքանչյուր թիզից: Նոյեմբերի 10-ի պատմական զինադադարի որոշ տեխնիկական հարցերի վերաբերյալ հակասություններն ու քննադատությունները չեն կարող ստվերել այս գործողության հսկայական ռազմավարական նշանակությունը», - ասել է Էրդողանի հետ կոալիցիա կազմած Բահչելին:
Նա նաև անդրադարձել է Կիպրոսին՝ հայտարարելով, որ կղզու հիմքը թյուրքականությունն է։ «Կիպրոսը թուրքական հայրենիք է. թուրքերի՝ այնտեղ մնալը պատմական ինքնասիրության հարց է։ Կիպրոսը մեզ համար ազգային հարց է... ՀԿԹՀ անկախությունը համազոր է Թուրքիայի անկախությանը», – նշել է թուրք ազգայնամոլ գործիչը։
Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարանական «İYİ» կուսակցության («Լավ») մամուլի քարտուղար և պատգամավոր Յավուզ Աղրալիօղլուն թվիթերյան իր էջում, ի շարս թուրք այլ գործիչների, նույնպես բացահայտ նշել էր. «Ես ողջունում եմ նրանց, ովքեր Ղարաբաղում կախել են թուրքական դրոշը: Փառք Ամենակարողին, 30-ամյա օկուպացիան ավարտվեց: Սա թուրքերի հաղթանակն է: Հաջորդը Արևելյան Թուրքեստանը, Ղրիմը, Քիրքուքն են»։