կարևոր
3043 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-18 15:27
Հասարակություն

Այո, ուժի գործադրման դեպքերը համաչափ չեն եղել․ ՄԻՊ-ը՝ հուինիսի 12-ի բռնությունների մասին

«Եթե զանգվածային միջոցառումներ են տեղի ունենում, մենք պարտադիր մեր նախաձեռնությամբ ենք ներգրավվում  գործընթացների մեջ, մենք հանդես ենք եկել հրապարակումներով, ես ինքս արձանագրել եմ, այո, ուժի գործադրման դեպքեր, որոնք իմ կարծիքով համաչափ չեն եղել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Մի շարք դեպքեր, նույնիսկ տեսանկարահանման շրջանակներից դուրս են եղել, այսինքն ես չեմ կարող իմ ձեռքի տակ ունենալ տեսանյութեր, բայց անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը եւ իրենց այդ պահի վիճակը ինձ մոտ ձեւավորել է եզրահանգում, որ գործադրված ուժը համաչափ չի եղել։ Ինչ վերաբերում է հատուկ կիրառված միջոցներին՝ ես էլի եմ ասել, որ սա առանձին քննարկման ենթակա հարց պետք է լինի, մանրամասն վերլուծության ենթարկվի: Շատ մանրամասն վերլուծության պետք է արժանանա այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցների կիրառումը եղել է համաչափության սկզբունքի  պահպանմամբ թե ոչ: Մենք այս պահին էլ այդ ուսումնասիրությունը իրականացնում ենք»,-ընդգծեց  Անահիտ Մանասյանը:
 

Մանրամասն՝ տեսանյութում։