|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հարենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…
Վշտակցում եմ բոլոր հարազատներին:
Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:
Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»: