կարևոր
3751 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-09 18:14
Աշխարհ

Սովը տարածվում է Գազայի հատվածով մեկ. ՄԱԿ

Սովը տարածվում է Գազայի հատվածով մեկ. ՄԱԿ

Գազայի հատվածում թերսնուցումից ևս մի քանի երեխաների մահը վկայում է, որ սովը տարածվել է ամբողջ անկլավում, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի դրա մասին ահազանգել է ՄԱԿ-ի   լիազորությունը ստացած մարդու իրավունքների անկախ փորձագետների խումբը:

Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ թերսնումից առնվազն 33 երեխա է մահացել։ Նրանք հիմնականում հյուսիսային շրջաններից են, որոնք մինչև վերջերս իրենց վա էին կրում հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարավային Իսրայելի վրա հարձակվելուց հետո սկսված Իսրայելի ռազմական արշավի ամբողջ ծանրությունը:

Մայիսի սկզբից պատերազմը տարածվել է Գազայի հարավում՝ անկլավ՝ Իսրայելի կողմից մարդասիրական օգնության մատակարարումների սահմանափակման պայմաններում: Իսրայելն իր հերթին մեղադրում է ՄԱԿ-ի գործակալություններին, որոնք, ըստ Թել Ավիվի,  ձախողել են մատակարարումների արդյունավետ բաշխումը։

Երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ մարդու իրավունքների 11 փորձագետներից բաղկացած խումբը վկայակոչել է մայիսի վերջին Խան Յունիս հարավային թաղամասում և Դեյր ալ-Բալահի կենտրոնական շրջանում թերսնումից 13 տարեկան, 9 տարեկան և վեց ամսական երեք երեխաների մահը։   

«Հաշվի առնելով այս երեխաների մահը սովից՝ չնայած կենտրոնական Գազայում բուժօգնությանը, կասկած չկա, որ սովը հյուսիսային Գազայից տարածվել է կենտրոնական և հարավային Գազա», - հայտարարել են փորձագետները:

Սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրին դատապարտել է պաղեստինյան ժողովրդին սովի  ճիրաններից փրկելուն ուղղված քայլերն Իսրայելի կողմից կանխամտածված և նպատակաուղղված խոչընդոտելու փաստը: Իր հերթին Ժնևում Իսրայելի դիվանագիտական ​​առաքելությունը հայտարարել է, որ այս հայտարարությունը ապատեղեկատվություն է։

Գազայի հատվածում ավելի քան 495 հազար մարդ՝ բնակչության ավելի քան մեկ հինգերորդը, բախվում է պարենային անապահովության ամենածանր կամ աղետալի մակարդակին։