|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՄԱԿ-ը հորդորում է որպես օգնություն 2,1 մլրդ դոլար հատկացնել Եմենի 12 մլն բնակիչներին, որտեղ սովի սպառնալիք գոյություն ունի երկրում երկու տարի անընդմեջ շարունակվող պատերազմի պատճառով, հայտնել Է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը, հաղորդում է РИА Новости-ն:
«Պատերազմի երկու տարիները քայքայեցին Եմենը, միլիոնավոր երեխաներ, կանայք ու տղամարդիկ մեր օգնության խիստ կարիքն ունեն: Առանց միջազգային աջակցության նրանք կարող են սովի մատնվել 2017 թ․-ի ընթացքում: Ես կոչ եմ անում ֆինանսավորող կազմակերպություններին օժանդակել և ավելացնել նրանց աջակցությունը», - հաղորդագրության մեջ բերված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենի խոսքը: