Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 10:20
Քաղաքական

Չզարմանանք, եթե Փաշինյանն Ադրբեջանին թույլ տա դեպի Նախիջևան անցնել Բջնեք-Անգեղակոթ հատվածով. դիտարկում

Չզարմանանք, եթե  Փաշինյանն Ադրբեջանին թույլ տա դեպի Նախիջևան անցնել Բջնեք-Անգեղակոթ հատվածով. դիտարկում
Բարձր պաշտոնյայի մակարդակով հայտարարելով Գորիս-Կապան ավտոճանապարհը փակելու և մաքսային կետ դնելու ադրբեջանական գործողությունների մասին' ՀՀ քաղաքական իշխանությունը փաստացի հասկացնել է տալիս, որ ինքը պատրաստվում է Սյունիքի մարզում միջանցք տալ թշնամուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
 
«Չզարմանանք, եթե օրեր անց Նիկոլ Փաշինյանը առաջ քաշի հարց, թե Ադրբեջանը հանում է մաքսակետը Գորիս-Կապան ճանապարհից' մեզ ազատ երթևեկության հնարավորություն տալով, մենք էլ դրա դիմաց պարտավոր ենք նույնպիսի ազատ երթևեկության ճանապարհ տալ Ադրբեջանին, ասենք, Նախիջևանի Բջնեք-Անգեղակոթ հատվածում։ Մանավանդ որ հիմա մերոնք ակտիվորեն հիմնանորոգում են այդ ճամփան։
Սեփական աչքերով տեսել ու նկարահանել եմ»,- գրում է նա։