Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրդողանը նոր նախարարների մասնակցությամբ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ իրենից վաղուց էին սպասում: Այնուամենայնիվ, նրա խոսքերը ընկալվում են որպես քաղաքական սենսացիա։ Նա հայտնել է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ «․․․․Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ազգային միասնության պահպանումը Թուրքիայի առաջնահերթությունն է: Մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ Սիրիա։ Մենք չենք հրաժարվում հանդիպել նրան, ում հետ դրա համար անհրաժեշտ է հանդիպել»։ Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «հաստատել էր Սիրիայի բաց լինելը» Սիրիայի ինքնիշխանության հիման վրա Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների վերականգնման բոլոր նախաձեռնություններին»:
Վերջին տարիներին Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների պատմությունը բարդ է եղել, բայց այն միշտ տեղավորվել է կոնկրետ համաշխարհային եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ քաղաքական կոնյունկտուրայի մեջ։ 2011-ին Էրդողանը փորձեց թամբել այսպես կոչված «արաբական գարունը» եւ աջակցեց Ասադին տապալելու արեւմտյան ծրագրերին՝ նպատակ ունենալով ընդլայնել Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի վրա՝ դրա համար զոհաբերելով նաեւ նրա հետ իր անձնական հարաբրությունները: Ըստ Guardian-ի՝ նա խնդիր էր դրել «Թուրքիային վերադարձնել դեպի հարավ նոր սահմաններ.գիծը պետք է անցներ Իրաքի Մոսուլի եւ Սիրիայի Հոմսի միջեւ»։ Սակայն այսօր թուրք փորձագետները կարծում են՝ Անկարայի նման քաղաքականւփթյունը Դամասկոսի նկատմամբ «սխալ էր»։
Որոշակի փուլում Էրդողանն անցել է անվերադարձության կետը՝ հայտնվելով Սիրիայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ճիրաններում եւ Սիրիայի հետ պատերազմի մեջ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք սկսեցին ակտիվորեն աջակցել Սիրիայի քրդերին, ինչը ստիպեց Անկարային մասնակցել Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափին՝ Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ, որպեսզի խուսափեն նրանց հետ ռազմական բախումից: Բայց այն բանից հետո, երբ փլուզվեց Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ընդդիմության ճակատը, չնայած Սիրիայի հյուսիսում մի քանի հազար թուրք զինվորականների եւ հազարավոր միավոր զինտեխնիկայի առկայությանը, ինչ-որ տեղ սկսած 2022ից, Անկարայում սկսեցին լրջորեն մտածել Սիրիայի հետ խաղաղության մասին։ Այդ կապակցույթամբ Անկարան սկսեց զոնդաժային բանակցություններ վարել Մոսկվայի հետ, որն առաջարկում էր իրավիճակը մոտեցնել 1998ին Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ կնքված Ադանայի համաձայնագրին, որի համաձայն Անկարան սպառնալիքի դեպքում իրավունք ունի 5 կմ խորության վրա կանխարգելիչ ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում: Այսինքն՝ խոսքը բացառապես Սիրիայի դեմ Սիրիական ժողովրդավարական ուժերի զինյալների հետ համատեղ պայքարի մասին էր։ Դա խթանեց բանակցությունները Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի արտաքին քաղաքական եւ ուժային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, որոնք անարդյունք էին, չնայած վերջին չորս տարիների ընթացքում 14 նման երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ են անցկացվել:
Անկարան ինչ-որ բանի սպասեց՝ հետաձգելով Դամասկոսի հետ հարաբերույթունների կարգավորման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը։ Բայց հիմա եկել է մի պահ, երբ Անկարան նահանջելու տեղ չունի։ Սիրիայի դեմոկրատական ուճը մտադիր է ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայի արեւելքում վերահսկվող տարածքում անցկացնել հերթական ընտրությունենրը, որպեսզի լեգիտիմացնի իր իշխանությունը, ինչը կխթանի անջատողականությունը նաեւ թուրք քրդերի կողմից: Իսկ Դամասկոսին անհրաժեշտ է իր վերահսկողության տակ վերադարձնել տարածքներն ու նավթագազային շրջանները։ Հենց այս ասպեկտն է կարեւոր Անկարայի եւ Դամասկոսի միջեւ բանակցային գործընթացի ֆոնը հասկանալու համար։ Պատահական չէ, որ ռուս եւ թուրք զինվորականներն ու դիվանագետները քննարկում էին սիրիական ընդդիմության թուրքամետ կազմավորումները կառավարական բանակին ինտեգրելու հնարավոր ուղիները։ Վերջին անգամ դա եղել է 2019ին։ Այժմ դրան կրկին հնարավոր կլինի վերադառնալ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հաշտության դեպքում։
Բայց այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար դիվանագետները հսկայական ջանքեր են գործադրում։ Այս թեման ակտիվորեն քննարկվում էր Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Այնուհետեւ սիրիա-թուրքական բարձր մակադակի հանդիպման մանրամասները քննարկելու համար Դամասկոս է ուղարկվել ռուս հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը: Արդյունքում ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն։ Ճիշտ է, դեռեւս հստակություն չկա, թե որտեղ կարող է տեղի ունենալ Էրդողանի եւ Ասադի միջեւ անձնական հանդիպումը։ Տեղեկություններ կան, որ այն հնարավոր է Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի ձեւաչափով, որին հրավիրված է Էրդողանը։ Միեւնույն ժամանակ, տեղեկություններ են հայտնվել, որ հանդիպումը տեղի կունենա Բաղդադում: Բայց ինչ էլ որ լինի, կողմերը ցույց են տալիս քաղաքական փոխըմբռնման եւ հարաբերությունների վերականգնման պատրաստակամություն, եւ կարեւոր չէ, թե որտեղ են երկու երկրների ղեկավարները պատրաստ սեղմել միմյանց ձեռքը։ Ակնհայտ է՝ պատրաստվում է իրադարձություն, որը ոչ միայն շրջադարձային պահ կլինի Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ, հատկապես Սիրիայի հետ նրա հարաբերություններում, այլեւ կփոխի իրադարձությունների զարգացման վեկտորը ողջ Մերձավոր Արեւելքում: Էրդողանի եւ Ասադի անձնական վերքերը նույնպես կարող են արագ բուժվել։
Ստանիսլավ Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի