|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հըզբոլլահ»-ի ղեկավարությանը մոտ կանգած լիբանանյան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ կազմակերպությունը չի պատրաստվում կողքից դիտել, թե ինչպես է Արեւմուտքն ամեն օր ուժեղացնում ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի վրա:
«Ժամանակն է, որ փոխհատուցենք այն բարի գործերի համար, որ Սիրիան արել է «Հըզբոլլահ»-ի համար»,- ասել է գործակալության աղբյուրը` հավելելով, որ եթե հարկ լինի, իրենք Արեւմուտքի ուշադրությունը կշեղեն իրենց կողմը:
Ընդ որում` «Հըզբոլլահ»-ը պատրաստ է ոչ միայն դիվանագիտական սցենարների, այլեւ Իսրայելի հետ պատերազմի, եթե ղեկավարությունը որոշի, որ Ասադի դիրքերը թուլանում են: