|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հնդկաստանի հյուսիսում կրոնական տոնակատարության ժամանակ զոհվել է 16 մարդ, 46-ը մարդիկ վիրավոր են. France Press գործակալությանը տեղեկացրել են տեղական իշխանությունները` հավելելով, որ զոհերի թիվը հնարավոր է ավելի շատ լինի:
Ողբերգությունը տեղի է ունեցել Հարիդվար քաղաքից ոչ հեռու, հնդիկների սուրբ գետի` Գանգեսի ափին. մի քանի հազար ուխտավորներ հավաքվել են աշրամի կրակի մոտ` զոհ մատուցելու: Սրբազան կրակին առաջինը մոտենալ ցանկացողները հրմշտոց են հրահրել, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ ոտատակ են եղել:
Ի դեպ, զանգվածային միջոցառումների ժամանակ նման դեպքեր Հնդկաստանում շատ են լինում: