|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առնվազն 44 մարդ զոհվել է տրիբունայի փլուզման արդյունքում Մերոն լեռան տարածքում անցկացված Լագ բա Օմեր կրոնական տոնի ընթացքում: Այս մասին ուրբաթ հաղորդել է Jerusalem Post-ը:
Ըստ պարբերականի՝ ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ The Times of Israel թերթը հայտնել էր 38 մահվան և ավելի քան 60 վիրավորի մասին:
Մարդիկ, հավանաբար, մահացել կամ վիրավորվել են ամբիոնի փլուզումից հետո տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում: Տոնակատարության կազմակերպիչները մինչև հինգշաբթի երեկոյան հաշվել էին միջոցառման ավելի քան 100 հազար մասնակից:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կատարվածը որակել է «ծանր աղետ»:
Հիշեցնենք, որ տասնյակհազարավոր մարդիկ հավաքվել էին մարզադաշտում՝ հարգելու րաբբի Շիմոն Բար Յոչայի հիշատակը: 2-րդ դարի հրեա իմաստունի դամբարանը հրեաների ամենասուրբ վայրերից է: Միջոցառումը երկրում ամենամեծ իրադարձությունն էր կորոնավիրուսային համաճարակի մեկնարկից ի վեր: