|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պոլսի գլխավոր դատախազությունը «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ներկայացված վերջին մեղադրական ակտը վերադարձրել է վերաքննության` պնդելով, որ դրանում «պակաս կա»:
Ըստ T24-ի՝ մեղադրական ակտը սպանության մեջ «պետական պաշտոնյաների թերացման» գործով հետաքննության շրջանակներում է եղել:
Հիշեցնենք, որ այդ հետաքննության շրջանակներում ձերբակալվել էին բարձրաստիճան ոստիկաններ, որոնց թվում էր Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը: