Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աժ-ում քննարկվում է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, նախագիծը ներկայացնելիս, ասաց, որ դրա ընդունումը պայմանավորված է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ ՀՀ սահմանած ձևի հաշվետվությունները, ռազմավարական պաշարների նյությական արժեքների կուտակում և պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից, ոլորտի լիազոր մարմնին այսինքն՝ ՆԳՆ-ին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում կազմակաերպությունների համար պատախանատվություն նախատեսելու հանգամանքով։
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հարցեր ուղղելով Դավիթ Համբարյանին, հետաքրքվեց արդյո՞ք կա հնարավորություն քրեական պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, անհատներին, կամ անհատ ձեռնարկատերերին, նույնիսկ՝ պաշտոնյաներին, որոնք, կյանքի ու մահվան նշանակության պարենային ապրանքատեսակների հարցում կթերանան ապահովել, որպես օրինակ, ռազմական գործողությունների շրջանում։