|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Օրերս հրապարակվեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի քրեական գործին։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Մասնավորապես, ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում, իսկ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրռելու հանցակազմը հակասում է խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցին, որի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։
Այս մասին մենք խոսել ենք քրեական հետապնդման առաջին իսկ օրվանից և սահմանադրական դատարան դիմելու միջնորդություններ ենք արել և՛ դատախազությանը և՛ գործը քննող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (նախագահող՝ Մ․ Մարտիրոսյան), որոնք (բնականաբար) մերժվել են։
Այժմ գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում (նախագահող՝ Ա․ Նիկողոսյան), որի շրջանակներում նույնպես ՍԴ դիմելու միջնորդություն ենք ներկայացնելու և որպես լրացուցիչ հիմնավորում ներկայացվելու է նաև այս զեկույցը»,- գրել է Հարությունյանը։