Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
«Քրեական գործի նյութերն ուղիղ ապացուցում են, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվում է ոչ թե քրեական, այլ՝ քաղաքական հետապնդում։ Գործի նյութերը՝ 30 հատոր, եթե փաթեթավորենք և ուղարկենք Եվրոպա, ապա ամեն ինչ կվերջանա»։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Մարդիկ՝ բանուգործները թողած՝ պետական, հանրային ռեսուրսներն օգտագործում են, որ քչփորեն ու բերեն այն ծիծաղելի մեղադրանքը, որն այսօր կա։ 2019թ պետական մարմինները հայտարարություններով հանդես եկան, թե տեսեք-տեսեք մի քանի հարյուր միլիոնի չարաշահումներ են բացահայտվել, խոսքը, սկզբում, 900 մլն-ի մասին էր, հետո՝ ոստիկանությունը հրապարակում արեց 500 մլն-ի մասին, դրանից հետո՝ առանց բավարար հիմքերի, թե իբրև 413 մլն-ի հափշտակության դեպք է բացահայտվել։ Այդ ժամանակ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նման մեղադրանք չկար, որովհետև ողջամտություն կար, որ Հայրապետյանն անձամբ որևէ գործունեություն չի իրականացրել ոչ Զեյթունի ֆաբրիկայում, ոչ տեխնիկական հսկողություն իրականացրել՝ աշխատանքների նկատմամբ։ Այդ 413 մլն դրամանոց մեղադրանքը քնեցին,քնեցին, մենք էլ բացատրեցինք, որ դեռ մի բան էլ դուք եք պարտք լինելու, բայց ինչ եղավ․ չէին ընդունելու իրենց պարտությունը, լիազորություններն օգտագործելով՝ նշանակվեց հաջորդ փորձաքննությունը»,- նշեց Ամրամ Մակինյանը։