Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրությանը հրամցվում է մի քանի միֆ։ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ գործ կամ վարույթ ասելը շատ մեծ չակերտների մեջ է պետք վերցնել, որովհետև նորմալ իրավական երկրում որևիցե պայմաններում Խաչատուրովի հանդեպ չէր կարող իրականացվել քրեական հետապնդում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«ԱԺ քննարկման ժամանակ 12 հարց է ուղղվել դատախազին, որից 9-ի առանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը, նրա կողմից ենթադրյալ կատարված գործողությունները, և ընդ որում այդ պատասխաններից յուրաքանչյուրը կրում է սուտ բնույթ։ Այն մարդիկ ովքեր այս քրեական գործիշրջանակներում կպնդեն, որ զորամասը վեր է ածվել գումարի կամ քրեական գործի փաստերից տեղյակ չեն, կամ էլ՝ միտումնավոր կեղծ, դիտավորյալ սուտ արտահայտություններ են անում պախարակելու համար Գրիգորի Խաչատուրովի անունը։ Զորամաս որպես այդպիսին գոյություն չի ունեցել, դա ևս մեկ միֆ է»,- ասաց փաստաբանը։
Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատախազը պնդում է, որ զորամասը օտարվել է, դրա համար ես ինձ հետ բերել եմ սեփականության իրավունքի պատճեն, որտեղ նկարագրված է, թե այդտեղ ինչ շենք-շինություններ կան․
«Պարզվում է, որ այս շինություններում որևէ զորամաս, քնելու տեղ զինվորների համար չկա։ Ես առաջարկում եմ նույն ԱԺ պատգամավորները գնան այստեղ քնեն։ Ամենավառ տրամաբանություն ունենալու դեպքում էլ սա զորամաս անվանել չի կարելի, որովհետև չի եղել սա զորամաս»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ դատախազը գործով ուղղորդում է․ «Խաչատուրովը այս որոշման վաճառքի հետ կապված ընդհանրապես կապ չի ունեցել։ Ամեն ինչ արվել է Խաչատուրովի բարի համբավը պախարակելու համար»,- ասաց նա։