Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական գործի շրջանակներում չկա գեթ մեկ ապացույց, որով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված լինելու որեւէ հաստատում ունենա: Այս մասին այսօր` Ֆրանսիայի հրապարակում հրավիրված քննարկման ժամանակ, ասաց Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Քննչական մարմնի ունեցած ընդամենը մեկ ապացույց, այն էլ անուղղակի, հերքվել է առերես հարցաքննությամբ: Այս մասով չունենք հիմնավոր կասկածի կոմպոնենտ, այսինքն՝ չկա: Այս հոդվածով ես, մինչեւ Ավետիք Չալաբյանի գործը, այլ գործի մասին չեմ լսել: Բայց ցանկանում եմ հիշեցնել, որ 2021 թվկանին խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում, որ իշխանականն կուսակցության հանրահավաքներին, ակցիաներում ներգրավվում են՝ վարչական ռեսուրսի գործադրմամբ, ընդ որում՝ այդ վարչական ռեսուրսը կարող էր լինել նյութական շահագրգռում կամ աշխատանքից ազատելու սպառնալիք: Այս բոլոր հաղորդումներով՝ հանրությանը հայտնի չէ գեթ մեկ հարուցված գործ, ի տարբերություն Ավետիք Չալաբյանի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է: