|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Լոռու մարզի նախկին մարզպետը նշանակվել է վարչապետի խորհրդական։
Լրագրողները հարցնում են նրան, թե ո՞ր ոլորտներում եք խորհրդական լինելու, որին վերջինս պատասխանում է՝ դեռ չենք որոշել։
Ընդհանրապես, նորմալ կառավարման համակարգում, խորհրդականի կամ այլ պաշտոնի անհրաժեշտությունն առաջանում է աշխատանքի ծավալներից ելնելով։ Այլ կերպ՝ կա շատ աշխատանք կոնկրետ ոլորտում, աշխատողները քիչ են և անհրաժեշտ է նոր մարդկանց ներգրավել, որպեսզի հասցնեն աշխատանքը։
Իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը, փաստորեն, հակառակն է անում․ նշանակում է որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել այդ պաշտոնյան։
Վաղուց է արդեն, որ ՀՀ պետական համակարգը գլխի վրա շուռ են տվել․․․
Բայց այս պատմության մեջ, իմ համոզմամբ, ամենաամոթալի վիճակում հայտնվում է նա, ով համաձայնվում է աշխատել մի պաշտոնում»: