կարևոր
1525 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-20 18:27
Հասարակություն

Կադրային «բարեփոխումներ» ագրարայինում կամ Զաքոյանը պաշտոնի է նշանակում նշանակվողի կամքին հակառա՞կ

Կադրային «բարեփոխումներ» ագրարայինում կամ Զաքոյանը պաշտոնի է նշանակում նշանակվողի կամքին հակառա՞կ

Հանրությանը չի դադարում զարմացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, որը շարունակում է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի աննախադեպ «բարեփոխումները»:

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Զաքոյանը վերջերս իրականացրել է կադրային բարեփոխումներ: Զաքոյանը ժամկետից շուտ ազատել է համալսարանի երեք՝ ագրոնոմիական, անասնաբուժական և ճարտարագիտության ֆակուլտետների դեկաններին և սեպտեմբերի 2-ին նրանց ամիջապես նշանակել է դեկանների ժամանակավոր պաշտոնակատարներ:

Կադրային այս բարեփոխումները չեն շրջանցել նաև մի քանի` Բուսաբուծության և հողագիտության, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի, Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնների վարիչներին: Վերոնշյալ անձանց պաշտոնավարման ժամկետները լրանալու էին հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Այս ամենը բավականին մտահոգիչ է երկու առումով: Առաջինը, թե ինչպես 3 դեկան և 3 ամբիոնի վարիչ միաժամանակ որոշում կայացրեցին ազատվել ընտրովի պաշտոններից: Երկրորդը, երբ անձը ժամկետից շուտ դիմում է իրենց աշխատանքից ազատելու խնդրանքով, նշանակում է, որ այլևս չի ցանկանում պաշտոնավարել այդ պաշտոնում: Ստացվում է, որ Զաքոյանը, մարդկանց նշանակելով նույն պաշտոնում՝ արդեն որպես պաշտոնակատար, դեմ է գնում ազատված գործընկերների կամքի՞ն: