Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ն հաստատել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«ՆԱՏՕ-ն Նիդերլանդների վարչապետ Ռյուտեին նշանակում է հաջորդ ղեկավար», - ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշանակումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ մեկ այլ թեկնածու՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հանեց իր թեկնածությունը։
Յենս Ստոլտենբերգը ողջունել է իր իրավահաջորդի նշանակումը՝ X սոցիալական ցանցում գրելով, որ ՆԱՏՕ-ին թողնում է «հուսալի ձեռքերում»:
Ինչպես հայտարարել է ինքը ՝ Ռյուտեն, Նիդերլանդների կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո նա նախատեսում է երեք ամիս անցկացնել արձակուրդում, իսկ հետո աշխատանքի անցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Ստոլտենբերգը, որը կազմակերպությունը ղեկավարում է 2014 թվականից, պետք է պաշտոնը թողներ դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն դաշինքի անդամ երկրների ղեկավարները նրա մանդատը երկարացրել են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ հետո ևս մեկ տարով։ Այսպիսով, նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ։