|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Միանգամայն ողջունելի է և հուսադրող, որ համաշխարհային Կազմակերպության ղեկավարման պատասխանատու առաքելությունը ստանձնում է Ձեզ նման արհեստավարժ պետական գործիչը, որն ունի տասնյակ տարիների փորձառություն` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում:
Ձեր իմաստնությունը, գիտելիքներն ու կարողությունները խիստ պահանջված են` հատկապես միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման համար այս հարափոփոխ ժամանակաշրջանում: Կասկած չունեմ, որ Ձեր հմուտ ղեկավարումը կնպաստի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ամրապնդմանը և նրա օրակարգային հարցերի առաջմղմանը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում այս դժվարին և կարևոր առաքելության իրականացման գործում:
Կցանկանայի Հայաստանի և անձամբ իմ աջակցությունը հայտնել Ձեզ և ակնկալել, որ մենք համագործակցության շատ հնարավորություններ կունենանք: Անշուշտ, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել Միավորված ազգերի կազմակերպության նպատակների ու իղձերի իրականացմանը»,- ասված է ուղերձում: