Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բագրատ Սրբազանն ասել է՝ տաճարը հաղթելու է փողոցին։ Հաղթելու է։ Բագրատ Սրբազանն ասել է՝ Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին։ Հաղթելու է», - Panorama.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հենց առաջին օրվանից շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողքին է։
Նա նշեց, որ իշխանությունները միլիոններ են ծախսում, որ կարողանան Շարժման դեմ պայքարել, սակայն ապարդյուն։
«Հիմա չե՞ք նկատել, որ այդ ՔՊ-ն շատ է գորշացել, իսկ եթե ինչ-որ մի բան գորշանում է, իրենք են հանձնում, մենք որևէ բան չունենք անելու։ Նիկոլը շուտով կհայտարարի, թե այս ինչ գորշ կուսակցություն է ու կհանձնի այդ կուսակցությունը, իրենց մահկանացուն կկնքեն, քանի որ շատ լուրջ պատասխան ունի տալու հայ ժողովրդին իր կատարած ազգադավության, քաջերի արյունը խմելու, երկիրը խոշտանգելու, վերացնելու, պետականությունը ջնջելու համար։
Հիմա իրենք էյֆորիայի մեջ են։ Գումարները, որ իրենց ճակատին իրենց տերերը ճպցնում են, իրենց մոլորության է մատնում, իրենք չեն զգում։ Կգա պահը ու կսթափվեն, կհասկանան, թե ինչ են կատարել, թեև մի մասն արդեն հասկացել է, գիտի՝ ինչ էլ անի, ավելի մեծ հանցանք չի լինի, քան քաջերի արյունը խմելը։
Իրենք իրենց քաղաքական, իրավական գնահատականները կստանան»,- ասաց Խ. Մանուկյանը։
Մտավորականի համոզմամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողության գրավականն այն է, որ առաջնորդում է Բագրատ Սրբազանը. «Անպարտելի մեկը, ոգեղեն արժեքներ կրող, իր ազգին ու հայրենիքին նվիրյալ։
Մենք անցել ենք ընտրությունների շրջան, երբ մարդիկ փողով ձայն էին տալիս։ Այնպես չէ, որ ամբողջությամբ դուրս ենք եկել այդ շրջանից, և հիմա եկել է մեկ, որ ասում է՝ ձեր ինքնությունն ավելի բարձր է, քան այլ բան, որոշիչ պետք է լինեք ինքներդ, ձեր հավատը, ծնողների, հայրենիքի հանդեպ սերը։ Թվում է՝ պարզ բաներ են, բայց արդեն մոռացվել են։ Այդ մոլորությունն ամենուր է։ Սրանք, ովքեր եկել են, ուզում են ազգային մշակույթները ջնջել, չարքապատկաններ են, նեռի ծնունդներն են, հիմա իսկապես պայքարը Աստվածայինի ու նեռի մեջ է։
Եթե Աստվածայինը չի հաղթում, ամեն ինչ է ոչնչանում։ Հիմա սրանք ամեն ինչ անում են, որ ոգեղեն արժեքները վերացնեն, իսկ Աստված ինքը ոգեղենություն է»։
Խաչիկ Մանուկյանը Մեծարենցի խոսքերը մեջբերեց՝ «տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական»։
«Այդ ուրախությանը՝ անանձնական ուրախությանը, երբ մեր ժողովուրդը կարողանա մոտենալ, դուրս իր մաշկից, դուրս իր մորթուց՝ հակառակվելով ՔՊ-ին, որը մորթապաշտների ոհմակ է, իրենց անձնականից դուրս ոչինչ չեն գնահատում, նրանք ծիծաղելով Եռաբլուր բարձրացող գոյանքներ են։
Անանձնական ուրախություններն աստվածայիններն են կրում։ Երբ կարողանանք քավարանով անցնել ու մոտենալ այդ աստվածային լույսին՝ հաղթանակը կլինի, այլապես Ազգային ժողովն այսքան ձայն ունի, կառավարությունն այսքան շուն ունի... Դրանք որևէ նշանակություն չունեն»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։