Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարսում անտերության մատնված հին պատմական տները մեկ առ մեկ ոչնչանում են։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ահազանգում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքական լրահոսում չի նշվում այդ տների՝ հայերին պատկանած լինելու փաստը, այլ միայն արձանագրվում է, թե Կարսը մայրաքաղաք է եղել Բագրատունյաց արքայատոհմի իշխանության տարիներին՝ առանց հիշատակվելու հայ անվանումը։
Թուրքական լրատվամիջոցները բնականաբար չեն հայտնում նաև, որ այդ տները լքվել են Հայոց ցեղասպանության հետևանքով, այլ նշում են, թե «տերերն ուղղակի փակել են դռներն ու հեռացել»։
Հրապարակման մեջ ահազանգվում է, թե որևէ միջոց չձեռնարկվելու դեպքում այդ տները լիովին կքանդվեն։ Կարսի կենտրոնում գտնվող տների մեծ մասի տանիքները փլված են, դռներն ու պատուհանները՝ ջարդված, իսկ մի մասում էլ փոսեր են փորված գանձագողերի կողմից։ Կանգուն մնացած տների մի մասի պատերն էլ քանդված են։
Թուրքական լրատվամիջոցները նշում են նաև, որ տեղի բնակիչներն իրավասուներից պահանջում են տեր կանգնել այդ պատմական տներին։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net