|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այս կիրակի` հունիսի 23-ին, ժամը 19:00-ին` նոր կոնցեպտով ՀԱՎԱՔ Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Այս մասին տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Նշենք, որ այսօր Տավուշի մարզում Բագրատ Սրբազանը լրագրողներին տեղեկացրեց, որ վաղը հանդիպում է նախատեսված տարբեր խմբերի հետ։
«Առաջին հանդիպումը տեղի է ունենալու Գագիկ Մելքոնյանի հետ, որն ահագին ավերվածություններ է գործել բանակում, պետք է պատասխան տա դրա համար։ Երեկոյան էլ հանդիպում կա երիտասարդների հետ։ Պետք է այցելենք նաև կալանավորված անձանց ընտանիքներին»,- հայտնեց Բագրատ Սբազանը։
Հարցին,թե իշխանություններն ասում են, որ մարզերի այցելություններով նախապատրաստվում են 2026թ․-ի Խորհրդարանական ընտրություններին, Սրբազանը ծիծաղեց, հետո՝ ասաց․ «2026թ․-ին Հայաստան կմնա՞, մեղք են իրենք ուղղակի»։