կարևոր
3040 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-17 20:32
Հասարակություն

Ավելի մեծ ուժերով, համախմբված շարունակելու ենք մեր պայքարը․ Գառնիկ Դանիելյան

«Ոչ ոք և ոչինչ մեզ չի կարող հետ պահել մեր պայքարից»,- Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ պայքարի մասնակիցները վաղուց են ապացուցել, որ վճռական են։

«Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, ճողոպրել, թաքնվել բունկերներում ու փոխել իրենց պլանները․ է՛լ Սարդարապատի հուշահամալիր չեն եկել, է՛լ կառավարության նիստն են հետաձգել, է՛լ հատուկ միջոցներ են կիրառել, որ ճողոպրեն, բայց մենք չենք ընկճվել ու չենք էլ ընկճվելու։ Մենք ցույց ենք տվել մեր աննահանջ պայքարը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։