|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վերջին երեք տարիների ընթացքում մենք ատելության խոսքի հսկայածավալ գեներացում ունեցանք, հասարակության պառակտումը այս իշխանության հատկանիշն էր։ Իրենք եկան բաժանելով տիրելով և վերացրին բոլոր տեսակի ազգային արժեքները։ Շատ կարևոր է հասկանալ, որ հայ հասարակությունը տեղեկատվական ահաբեկչության զոհի կարգավիճակում է։ Մենք իրավունք չունենք հասարակությանը մեղադրելու և մեծագույն պարտավորություն ունենք և ջանք չենք խնայելու, որ ապաքինենք հասարակությանը։ Այս մասին Yerervan.Today-ի տաղավարում ասաց Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր, «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանին։
Նրա խոսքով, արտահերթ ընտրություններում երկրում տիրող խորը ճգնաժամը չի վերացել և դեռ չի վերանա քանի դեռ դրա պատասխանատուները կառավարման ղեկին են։
Կրպեյանի հետ զրուցել ենք նաև հետընտրական զարգացումների, «Հայաստան» դաշինքի բացթողումների և առաջիկայում այդ բացթողումները շտկելու, խորհրդարանական ընդդիմություն դառնալու ինչպես նաև առաջիկայում հանրության հետ տարվող աշխատանքների մասին։
Հարցազրույցը՝ տեսանյութում։