Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունն այլևս չի թաքցնում, որ ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքներ են հանձնում, նույնիսկ երբ խոսում են փոխհատուցման մասին։ Ի՞նչն ես փոխհատուցում, եթե դա մարդու սեփականությունն է, դու վերցնում ու փոխանցում ես այլ երկրի, ցույց է տալիս, որ դա Հայաստան է։ Անգամ եթե նույնիսկ որևէ անձի սեփականություն չլինի, այլ պետական սեփականություն լինի, միևնույն է, դա ՀՀ տարածք է և իրավունք չունես ՀՀ տարածքն առանց հանրաքվեի փոխանցել երրորդ կողմի, այն էլ թշնամի երկրի։ Քննարկումները ցուց տվեցին, որ իրենք չունեն որևէ հիմնավորում։ Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ հայտնել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթվա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ժամանակ իշխանության վարած քաղաքացկանության ու մեր երկրի սահմաններին տիրող իրավիճակի մասին քննարկումներին։
Մինասյանը խոսել է վերջին շրջանի բռնությունների մասին, որոնք պատգամավորի խոսքով՝ տեղի են ունենում Փաշինյանի ուղիղ ցուցումով։ «Մենք գործ ունենք բացարձակ անօրեն, հանցավոր խմբավորման հետ, որը ոչ միայն զավթել է երկիրը, ոչ միայն իրականացնում է ՀՀ անունից աննորմալ գործողություններ, նույնիսկ մմիջազգային հանրության համար ոչ ընկալելի, բայց նաև միջազգային հանրության առանձին կենտրոններին ձեռնտու, և ոչնչացնում է նաև ժողովրդավարության իրավական պետության նվազագույն նշույլները։ Եվ վերջապես երրորդ հիմնական ուղղությունը վերաբերում էր Հայաստանի միջազգային դիրքին, արցախահայությանը, Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքի իրացմանը, նրանց հավաքական վերադարձի իրավունքի պաահովմանը, որն ինչպես ցույց տվեց հարցուպատասխանը բացարձակ զրո, եթե չասենք՝ մինուս վիճակ է»։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է արտգործնախարար Միրզոյանի այն հայտարարությանն առ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում իրավական խնդիր տեսել են ու ներկայացրել։ «Ադրբեջանի սահմանադրությունը և անկախության հռչակագիրն ի սկզբանե խնդրահարույց է և նվաճողական։ Այն կառուցված է Ադրբեջանի Մուսավաթական առաջին հանրապետության կոնցեպտի վրա, որն ինչպես հայտնի է՝ նվազագույնը 116 հազար քկմ-անոց Ադրբեջան էր պահանջում Ազգերի լիգայից դեռ այն ժամանակ, և Ազգերի լիգան մերժեց, վերադարձրեց Ադրբեջանի այդ հայտը՝ հիմնավորելով, որ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանից, Վրաստանից, և հետևաբար չի կարող այդպես լինել»։
Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու մասին առաջարկի մասին Մինասյանը կարծում է․«Շատ հստակ է Բաքվի ցանկությունը՝ ինչքան հնարավոր է, նաև միջազգային մակարդակում վերջ դնել Արցախի հարցին։ Շատ լավ հասկանում է Ալիևը, որ այն ինչ ինքն արել է ցեղասպանություն է Արցախի ժողովրդի նկատմամբ, բռնի տեղահանություն։ Անկախ այն բանից, որ այսօր աշխարհաքաղաքական ու միջազգային զարգացումներում լռում են շատ կենտրոններ այնուամենայնիվ սա հսկայական ռումբ է իրենց պետականության համար»։
Արծվիկ Մինասյանը համոզմունք ունի, որ գործող իշխանությունը դիտարկվում է որպես ադրբեջանաթուրքական գործակալական ցանց և որին պետք է հակազդել համաժողովրդական ու համազգային ընդվզումով։
Դաշնակցական գործիչը խոսել է ներքաղաքական զարգացումների հնարավոր սցենարների մասին։ Բազմաթիվ շահարկումների առիթ դարձած մանդատները վայր դնելու հարցի մասին Մինասյանն ընդգծել է, որ դա միշտ օրակարգում եղել է, բայց այդ գործողությունը պետք է իրականացվի այն ժամանակ, երբ դրան հաջորդի իշխանության փլուզումը։ Նա նաև խոսել է այն ուժերի ու անհատների մասին, որոնք փորձում են աղճատել ընդդիմադիր դաշտը, հետո էլ հորդորել ՔՊ-ականներին, որպեսզի հանդիպեն Բագրատ Սրբազանին, քանի որ սա հնարավորություն է ապաշխարելու և շտկվելու։
Մանրանմասն՝ տեսանյութում