|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսպանական մամուլն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Ամերիկան հայտնաբերել են մուսուլմանները, այլ ոչ թե Կոլումբոսը: Այդ մասին հայտնում է Cumhuriyet-ը:
Իսպանական մամուլում նշվել է, որ Կոլումբոսի օրագրում Կուբայում լեռան վրա երևացող մզկիթի մասին որևէ խոսք չկա:
Ըստ իսպանական El Pais թերթի` Էրդողանի հայտարարությունը, թե Ամերիկան 1178 թվականին մուսուլման ձկնորսներն են հայտնաբերել, իսլամի պատմագիրներն իբր հայտնաբերել են չինական ինչ-որ աղբյուրում:
Պարբերականն Էրդողանին կոչ է արել ապացուցել այդ պնդումը և հիշեցրել, որ Կոլումբոսը որևէ մզկիթի մասին չի խոսել: Թերթը գրել է, որ Թուրքիայի նախագահը «ճշմարտությունից հեռու» առաջնորդ է, նաև հիշեցրել է, թե ինչպես էր նա խորհուրդ տվել Ֆինլանդիայի վարչապետին 3 և ավելի երեխաներ ունենալ, այնպես, ինչպես խորհուրդ է տալիս թուրքերին: