Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բռնության որևէ դեպք չի եղել, պարզապես առնվազն դաշնակցական երիտասարդների կողմից փորձ է արվել համարժեք զսպվածության գործողություններ իրականացնել մարդկանց նկատմամբ, ովքեր կոնկրետ հարվածներ են հասցրել «Դիմադրություն» շարժման մասնակիցներին, կոտրել նրանց մեքենայի ապակիները՝ հսկայական վնասներ հասցրել և՛ հարվածների, և՛ վնասվածքների տեսքով․ Yerkir.am-ի խնդրանքով՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես մեկնաբանեց տարածված մանիպուլյատիվ տեսանյութը։
«Վնասված մեքենան կարող է փորձաքննության ենթարկվել և կապացուցվի հանցագործությունը։ Իհարկե, տգեղ է, արդարացում չկա, բայց սրա թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որը հրահրում է նման քաղաքացիական բախումներ՝ սեփական աթոռը պահելու համար»,-ասաց Մինասյանը։
Պատգամավորը նաև վստահեցրեց, որ միջադեպի հարակից շենքերի բնակիչները վկայել են, որ տեսանյութում բախումներ հրահրող մարդիկ իրենց համար անծանոթ են եղել և դրսևորել են ակնհայտ անհավասարակշիռ և ագրեսիվ պահվածք։
«Բնակիչները փաստել են, որ այդ մարդիկ իրենց տարածքի բնակիչ չեն, նրանց չեն ճանաչում։ Բնակիչներն էլ են տեսել՝ ինչպիսի, հայ մարդուն ոչ բնորոշ անհավասարկշիռ, ակհայտ խուլիգանական վարքագիծ են դրսևորել այն մարդիկ, ովքեր բողոքել են․ այդ մարդիկ այնպիսի հայհոյանքներ ու հարվածներ են տեղացել, որ տարածքի բնակիչներն ասել են՝ այդ պահվածքից հետո ըմբռնումով են մոտենում երիտասարդների գործողություններին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Եթե Ոստիկանությունը կանխեր սադրիչ քաղաքացիների բռնությունները ցուցարաների ու նրանց մեքենաների հանդեպ՝ որևէ միջադեպ չէր լինի՝ համոզված է Արծվիկ Մինասյանը։
«Որ ասում ենք իշխանություն՝ նկատի ունենք քաղաքական իշխանությունը և նրանց կամակատար Ոստիկանությունը, հիմա էլ կցված քննչական մարմինները, որոնք փորձում են ապատեղեկատվության միջոցով պատկեր ստեղծել, իբր թե «Դիմադրություն» շարժումն ագրեսիվ է։ Ակնհայտ է, որ մոնտաժված անհասկանալի մի իրավիճակ են ստեղծել»,-վստահեցրեց Արծվիկ Մինասյանը։
Սրանք բոլորը վկայում են մեկ բանի մասին՝ նշեց նա․ խուճապահար իշխանությունը դիմում է անթույլատրելի մեթոդների՝ ձգտելով քաղաքացիական բախումների միջոցով հասնել սեփական աթոռների պահպանմանը, ինչը չի հաջողվելու։
Աննա Բալյան