կարևոր
2938 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-07 13:22
Հասարակություն

Մի խորհուրդ՝ ոստիկանության գվարդիայի հանդերձանքը որ որոշեք, հանկարծ կարմիր բերետ չլինի․ Գեղամ Մանուկյան

 ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Ոստիկանության գվարդիայի» մասին օրենքի նախագիծը, որով նաախտեսված է լուծարել ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ և փոխարենը կազմավորել ոստիկանության գվարդիա։


«Տիկին Սարգսյան այս տեսանյութում ձեր ոստիկանները գազանաբար հարձակվում են ԱԺ պատգամավորի վրա․ նրանցից շատերին դեմքով ենք ճանաչում և շատ-շատերը գվարդիայում ծառայության են անցնելու»,-դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը նաև նկատեց, որ ներկայացված նախագծում որևէ դրույթ չկա այն մասին, որ կազմավորվող գվարդիան, հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ, կմասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

«Ոստիկանության  Գվարդիան ՀՀ պաշտպանությանը մասնակցելու  խնդիր չունի այս օրենքի համաձայն»,-ասաց պատգամավորը։
 

Անդրադառնալով ոստիկանության գվարդիայի ծառայողների հանդերձանքին Գեղամ Մանուկյանն ասաց․ «  Մի խորհուրդ՝ ոստիկանության գվարդիայի հանդերձանքը որ որոշեք,  հանկարծ կարմիր բերետ չլինի։

Մանրամասն՝ տեսանյութում։