|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Տավուշում տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ պարզապես հողերի հանձնում։ Եթե այս մարդկանց չկասեցնենք, չուղարկենք իրենց սիրած տեղերը, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է: 10 տարի շարունակ այդ խրամատները, այդ դիրքերը ես տեսել եմ, կարևորությունը, հիմա ի՞նչ է այնտեղ:
Եթե իսկապես բարեմտություն կար, այդ տարածքից թող դուրս գային ադրբեջանցիները, ասեին` լավ, խաղաղություն է կնքվում, որպես բարի կամքի դրսևորում, որ կարողանանք համախոհություն գոյացնել երկու պետությունների միջև, մենք երկու տարի առաջ գրաված այս տասնյակ քառակուսի կիլոմտրերից նահանջում ենք: Մեկ միլիմետր չեն նահանջելու, դեռ հակառակը` տեսնելով իրենց առաջ ծնկած ստախոսին, անընդհատ ասելու են` առաջ ենք գնում: Ես տարակույս չունեմ, որ սրանք ներողություն են խնդրելու Խոջալուի ողբերգության համար, հետեւաբար մենք շատ կարճ ժամանակ ունենք` աատվելու այս չարիքից և դա տեղի է ունենալու»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց վարչապետի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։