կարևոր
4210 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-06-02 18:08
Հասարակություն

Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը

Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը

Մայիսի 31-ի գիշերվանից Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանը: NEWS.am-ի հետ զրույցում Անահիտի քրոջ ամուսինը` Վահան Ազիբեկյանը պատմեց, որ Անահիտին վերջին անգամ տեսել են մայիսի 31-ին Սեւանի ափին նստած:

«Նրան վերջին անգամ մայիսի 31-ի գիշերը` 22:30-ի կողմերն են տեսել` ափին նստած: Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա: Փրկարարները ասում են, որ բավական խորացել են լճում, ստուգել են, եթե խեղդված լիներ, կտեսնեին, ոստիկանությունն էլ հակված է խեղդվելու վարկածին, բայց այլ տարբերակներ էլ են քննարկում»,-ասաց նա:

Ազիբեկյանը հայտնեց, որ Անահիտը հանգստանալու նպատակով էր մեկնել, ընկերուհու հետ պետք է գնար, սակայն  ընկերուհու գնալը չի ստացվել, երկու օրից պետք է հետ վերադառնար:

Վահան Ազիբեկյանը քաղաքացիներին խնդրում է յուրաքանչյուր տեղեկատվության համար զանգահարել իրեն հետեւյալ հեռախոսահամարով` 094952527: