|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի 30 տան բնակիչ, 2000 թվականին ծնված Դավիթ Համլետի Զաքարյանը, ով հունիսի 4-ին, ժամը 19-ի սահմաններում, խաղալու նպատակով տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Դ. Զաքարյանի արտաքին նկարագիրն է` հասակը մոտ 155 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը՝ օվալաձև, մազերը՝ շեկ, կարճ կտրած, լայն ճակատով, հաստ հոնքերով, աչքերը՝ մուգ շագանակագույն:
Հագին եղել է կապույտ տաբատ, կիսաթև կապույտ շապիկ, կապույտ կաշվե բաճկոն, սպորտային սև կոշիկներ:
Դ. Զաքարյանի վերաբերյալ որևէ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-02, 0281-2-02-02, 010-59-06-34 հեռախոսահամարներով, հայտնել ոստիկանության Եղեգնաձորի կամ մոտակա բաժին: