Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Զոհրե Էլահիանը առաջին իրանուհին է դարձել, որը ներկայացրել է փաստաթղթերը երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար և գրանցվել է որպես թեկնածու, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամիին:
«Տիկին Զոհրե Էլահիանը գրանցվել է ընտրություններին մասնակցելու համար», -IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էսլամին: Ընդ որում, ուրբաթ օրը նա նշել էր, որ երեք այլ իրանուհիների գրանցումը մերժվել է, քանի որ «նրանք չեն համապատասխանել անհրաժեշտ պայմաններին»:
«Հույսի արևը կծագի իսլամական Իրանի վրա։ Ես փաստաթղթերը ներկայացնելու եմ ընտրական շտաբ` որպես իմ հայրենի երկրի կանանց համայնքի ներկայացուցիչ»,-գրել է Էլահիանը X սոցցանցի իր էջում։
Մայիսի 30-ին սկսվել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, այն կտևի մինչև հունիսի 3-ը: Հունիսի 4-ից թեկնածությունները մեկ շաբաթ կքննարկվեն Սահմանադրության պահապանների խորհրդում` երկրի նախագահի պաշտոնի համար հավակնորդի որակավորման համապատասխանությունը պարզելու նպատակով։ Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին:
Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին: