|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել, հսկայական ոստիկանական պատնեշներով ինքնապաշտպանվել»: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ: Եթե երբևէ չես գալու, բնականաբար, սպառված իրավական լեգիտիմությամբ զուգահեռ վաղուց նշանակել ես, բայց հիմա առավելեւս շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմությունը էլ չունես: Երբ ինքնիշխանության մասին ես խոսում, ուզում եմ հարցնել՝ կարո՞ղ է որոշումներդ դու չես կայացնում, ուրիշ տեղից են կայացնում, ուրիշ տեղերից են թելադրում, թելադրում են սեփական ժողովրդիդ ահաբեկել, ծաղրել: Հետեւաբար, այս հրապարակից մենք ընթանալու ենք, ես գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպելու քեզ: Բայց վախեցած են երեւում»,-ասաց նա: