Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է ընդունելություն «Հայկական համալսարան» կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը «Հայկական համալսարանում» անվճար է։
Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Դասընթացը նախատեսված է
Ի՞ՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ»
«Հայկական համալսարանն» ազգային բացառիկ կրթական ծրագիր է։ Վերջինիս հիմքում ընկած է միջգիտակարգային դասընթաց, որտեղ համադրված են հասարակագիտական և հումանիտար գիտությունների մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև պատմագիտություն, ինչպես նաև ընդհանրական, մտածողական, փոխանցելի, գործառնական, հասարակական-էմոցիոնալ, ինֆորմացիոն գրագիտության և հետազոտական հմտություններ։ 2021-2022 և 2022-2023 թթ. ուսումնական տարիներին «Հայկական համալսարանն» ունեցել է շուրջ 150 շրջանավարտներ։
Դասընթացը ներառում է տեսական դասախոսություններ, գիտակիրառական դասախոսություններ, վարպետության դասեր, սեմինարներ, գործնական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։ «Հայկական համալսարանի» անբաժան մաս է կազմում Հայկական ճամբար կրթաճանաչողական ծրագիրը։ Անցնող 2 ուսումնական տարիներին կազմակերպվել է ամառային և ձմեռային 2 ճամբար Հայաստանում, ինչպես նաև 10-օրյա ամառային ճամբար Իրանի Իսլամական Հանրապետությունում։
«Հայկական համալսարանում» դասավանդում են ավելի քան 40 մասնագետներ Հայաստանից (ներառյալ՝ Արցախից) և արտերկրից, որոնց թվում՝ գիտնականներ, փորձագետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, պետական գործիչներ, ռազմագետներ, գործարարներ։ 2023 թ․ մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ Հայկական համալսարանի շրջանավարտներին և դասախոսական կազմին իր հայրապետական օրհնությունն է բաշխել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Հայկական համալսարանը» նպատակ ունի նպաստել հայաստանյան մարդկային-ինտելեկտուալ կապիտալի զարգացմանը, ազգային արժեքների և ազգային շահերի գիտահեն ընկալման հիման վրա փոխանցել միջազգայնորեն մրցունակ գիտելիքներ և հմտություններ, նպաստել ներկայիս պայմաններում հայկական շահի տեսանկյունից ճիշտ կողմնորոշվող և անհրաժեշտ փոփոխություն իրականացնող երիտասարդության զարգացմանը։
Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
Ո՞ՐՈՆՔ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է։
Տևողությունը՝ 20 շաբաթ։
Ձևաչափը՝ առկա (կենդանի)։ Դասերն անցկացվում են «Հայկական նախագիծ» ՀԿ գրասենյակում աշխատանքային օրերին՝ երեկոյան ժ․ 18:30-21:30-ը, շաբաթական երեք անգամ։
Գնահատումն իրականացվում է ունկնդրի միջանկյալ և ավարտական քննությունների, գործնական առաջադրանքների արդյունքների և հաճախության հիման վրա։
Մասնակցությունն ամբողջ դասընթացին պարտադիր է։ Դասընթացի աշնանային հոսքը մեկնարկելու է 2023 թ. սեպտեմբերի 27-ին։
Ի՞ՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ ամբողջությամբ լրացնել այս հայտաձևը։
Ընդունելության երկրորդ փուլը ներառում է դիմորդի հետ կենդանի հարցազրույց։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլն անցած դիմորդները։ Դիմորդների ընտրությունն իրականացվում է մրցութային հիմունքներով։ Տեղերը սահմանափակ են։
Հարցերի դեպքում գրե՛ք [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի վերնագիր նշելով «Դիմում» բառը։