կարևոր
3820 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-21 10:46
Քաղաքական

Բացե՛ք, տեսե՛ք՝ ՀՀ որևէ օրենքում սահմանի վերարտադրություն հասկացություն կա՞․ Արծվիկ Մինասյան

Որևէ առնչություն չունի ձեր բերած փաստարկները մեր պետության անվտանգության հետ։ Առանց նույնիսկ հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք սահմանի վերաարտադրություն հասկացությունը։ Բացե՛ք, տեսե՛ք՝ ՀՀ որևէ օրենքում սահմանի վերարտադրություն հասկացություն կա՞։ Էս ի՞նչ եք անում։ Ոտնահարել եք, այլանդակել եք ոչ միայն իրավական համակարգը, քաղաքական, բարոյական համակարգերը, ամեն ինչ տանում եք, հանձնում եք մեկ բանի համար՝ ձեր աթոռների, որ մնաք ձեր աթոռներին կպած։ Կպե՛ք, ինչքան կպնեք, այդքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ կվեռացվի, կփոխարինվի ազգային աթոռով։  Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում